Տեն Հագ. Ափսոս, որ Ներեսը 2-րդ գոլը չխփեց
«Այաքսի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը մեկնաբանություն է տվել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ առաջին խաղում «Տոտենհեմի» նկատմամբ տարած հաղթանակից հետո:
«Շատ ափսոս, որ Ներեսը չխփեց 2-րդ գնդակը: Բայց մեկ է, «Տոտենհեմի» դեմ տարած մինիմալ հաշվով հաղթանակը նրա դաշտում՝ հիանալի արդյունք է: Կփորձենք զարգացնել հաջողությունը: Պետք է դաս քաղել այս հանդիպումից: Մենք գիտենք, որ կարող ենք ավելի լավ խաղալ մեկ շաբաթ հետո:
Մենք միշտ խաղում ենք մեր ֆուտբոլը: Պետք է մաքսիմալ օգտագործենք մեր ուժեղ կողմերը, և ես ենթադրում եմ, որ այսօր դա մեզ մոտ ստացվեց: Մենք անում ենք այդպես, որովհետև դա պրոբլեմներ է ստեղծում մեր հակառակորդների համար:
Մենք կարող ենք խաղալ տարբեր կերպ: «Այաքսը» կարողանում է հիանալի պաշտպանվել: Մենք ունենք հիանալի միավորված թիմ, որտեղ ամեն մեկը պայքարում է բոլորի համար:»,- Տեն Հագի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը: