Գվարդիոլան հայտարարել է, որ Սիթիի պաշտպանը տեղափոխվելու է Բարսա
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան հայտարարել է, որ թիմի կենտրոնական պաշտպան Էրիկ Գարսիան կտեղափոխվի «Բարսելոնա»։
«Էրիկն ինձ որդու պես է։ Նախորդ տարի լոքդաունից հետո նա մեր լավագույն պաշտպանն էր։ Նա ոչ մի սխալ թույլ չտվեց և խաղաց Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում։
Էրիկ Գարսիան կխաղա «Բարսայի» կազմում։ Նա միջին մակարդակի խաղացող չէ․ Էրիկը թոփ ֆուտբոլիստ է։
Ես նրան չէի ընդգրկում թիմի հիմնական կազմում վերջին երկու խաղերում, և դա կոտրում էր իմ սիրտը։ Ահա, թե ինչու է բոլոր մարզիչների համար այդքան դժվար․ դուք չեք պատկերացնում, թե դա ինչ է նշանակում ինձ համար»,- իսպանացի մասնագետի խոսքերն է փոխանցում Manchester Evening News-ը։
Գարսիայի և «քաղաքաբնակների» միջև պայմանագիրը նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ կատալոնական ակումբն իսպանացի ֆուտբոլիստի հետ արդեն համաձայնեցրել է պայմանագրի մանրամասները։
20-ամյա կենտրոնական պաշտպանը կատալոնական ակումբի հետ կկնքի 5 տարվա պայմանագիր և նոր թիմին կմիանա անվճար։
Հավելենք, որ իսպանացի ֆուտբոլիստը «Բարսելոնայի» սան է, որի համակարգում եղել է 2008-2017 թթ․, ինչից հետո 1․7 մլն եվրոյի դիմաց համալրել է «քաղաքաբնակների» շարքերը։
Ընթացիկ մրցաշրջանում «Սիթիի» կազմում բոլոր խաղերի հաշվարկով մասնակցել է ընդամենը 9 հանդիպման։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Էրիկ Գարսիա, Մանչեսթեր-Սիթի, Պեպ Գվարդիոլա, տրանսֆերներ