Էրիկսենը ձմռանը մերժել է Բավարիայի առաջարկը

Էրիկսենը ձմռանը մերժել է Բավարիայի առաջարկը

23/05/2020 - 14:52

«Ինտերի» կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը, երբ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ հեռանում էր «Տոտենհեմից», միլանյան ակումբի փոխարեն կարող էր հայտնվել «Բավարիայի» կազմում։

Ինչպես տեղեկացնում է  La Gazzetta dello Sport-ը, «ներաձուրիների» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում զանգահարել է խաղացողին և պատմել մարտավարական ծրագրերի մասին։ Հենց այդ պատճառով էլ Էրիկսենը մերժել է «Բավարիայի» առաջարկը։

Ներկա պահին Էրիկսենը ցանկանում է դառնալ մշտական տեղ ունենալ «Ինտերի» մեկնարկային կազմում, սակայն Անտոնիո Կոնտեն կարծում է, որ դանիացի կիսապաշտպանը պետք է դեռևս հարմարվի իտալակն ֆուտբոլին։

28-ամյա ֆուտբոլիստը «Ինտերի» շարքերը համալրելուց հետո բոլոր մրցաշարերի շրջանակում մասնակցել է 8 հանդիպման՝ դառնալով մեկական գոլի և գոլային փոխանցման հեղինակ։

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023