Էտօ’Օ․ «Նա պետք է խաղա մինչև 70 տարեկան»
«Բարսելոնայի» նախկին հարձակվող Սամուել Էտօ’Օն պատասխանել է այն հարցին, որը վերաբերվել է կատալոնական ակումբի՝ Լեո Մեսսիից կախվածության մասին․
«Դա նորմալ է։ Լեոն ֆուտբոլի պատմության լավագույն ֆուտբոլիստն է։ Ես Լեոյին մշտապես կհարցնեի, թե ում հետ է նա ցանկանում հանդես գալ։ Աշխարհի ցանկացած ակումբ ցանկանում է ունենալ Մեսսիի կարգի ֆուտբոլիստ։
Դուք պետք է նրան աջակցեք նրան, քանի որ նա այլևս չի կարող վազել ինչպես 25 տարեկանում էր, չնայած երբեմն կարողանում է այդպես անել։ Մենք՝ «Բարսելոնայի» երկրպագուներս, պետք է նրա համար պատրաստենք աշխարհի լավագույն ակումբը, որպեսզի նրա խաղից կրկին հաճույք ստանանք։ Նա պետք է մինչև 70 տարեկանը ֆուտբոլ խաղա»,- կամերունցի ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է Marca-ն։
Հիշեցնենք, որ Սամուել Էտo’Oն «Բարսելոնայի» կազմում հանդես է եկել 2004-2009 թվականներին՝ նվաճելով 8 տիտղոս, այդ թվում նաև՝ երկու անգամ դարձել է Չեմպիոնների լիգայի հաղթող։
# Բարսելոնա, Լեո Մեսսի, Սամուել-Էտո՛Օ