Էվերտոն – Մանչեսթեր Սիթի հանդիպումը հետաձգվել է
Դեկտեմբերի 28-ին անգլիական Պրեմիեր լիգայի 16-րդ տուրի շրջանակում պետք է կայանար «Էվերտոն» – «Մանչեսթեր Սիթի» հանդիպումը, որը, սակայն, հետաձգվել է։
Ինչպես տեղեկացնում է «Մանչեսթեր Սիթիի» պաշտոնական կայքը, ակումբում արձանագրվել է կորոնավիրուսի վարակման մի քանի դեպք, իսկ այդպիսի պայմաններում հանդիպման անցկացնումն իրենից մեծ ռիսկ է պարունակում։
Հաշվի առնելով ԱՊԼ-ի դիրքոշումը համաճարակի հետ կապված՝ որոշում է կայացվել հետաձգել հանդիպումը։
«Սիթիի» այն ներկայացուցիչները, որոնք կորոնավիրուսի դրական թեստ են հանձնել, ինքնամեկուսացվել են, իսկ ակումբի մարզաբազան անորոշ ժամանակով փակվել է։ Մարզումների վերսկսկման որոշում կկայացվի միայն լրացուցիչ թեստավորումներից հետո։
Հավելենք, որ անցնող օրերին հայտնի դարձավ, որ «քաղաքաբնակների» կազմից կորոնավիրուսով վարակված են ակումբի եզրային պաշտպան Կայել Վոլքերն ու հարձակվող Գաբրիել Ժեզուսը, ինչպես նաև ակումբի երկու աշխատակից։
# ԱՊԼ, Էվերտոն, կորոնավիրուս, Մանչեսթեր-Սիթի