Էվերտոնը շուտով ևս մեկ տրանսֆերի մասին կհայտարարի
«Էվերտոնը» բավականին բուռն կերպով պատրաստվում է 2020/21 մրցաշրջանի մեկնարկին: Մերսիսայդյան ակումբն արդեն երկու խոշոր տրանսֆեր է իրականացրել՝ 25 մլն եվրոյի «Ռեալից» ձեռք բերելով Խամես Ռոդրիգեսին, իսկ «Նապոլիի» կիսապաշտպան Ալանի դիմաց նույնպես վճարվել է 25 մլն եվրո։
Ինչպես տեղեկացնում է The Guardian-ի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն, մոտ օրերս «Էվերտոնը» ևս մեկ տրանսֆերի մասին կհայտարարի։ «Կապույտների» նոր ֆուտբոլիստը կլինի «Վոթֆորդի» կիսապաշտպան Աբդուլայե Դուկուրեն։
Իսկ ահա ինչպես տեղեկացնում է Նիկոլո Սկիրան, կողմերն արդեն համաձայնության են հասել, իսկ տրանսֆերի դիմաց «Վոթֆորդը» կստանա 28 մլն եվրո, 27-ամյա ֆրանսիացի հենակետայինն էլ նոր ակումբի հետ կկքնի 4 տարվա պայմանագիր։
Մոտ ժամանակներս կողմերը պաշտոնապես կհայտրարեն տրանսֆերի մասին, քանի բոլոր անհրաժեշտ փաստաթղթերն արդեն ստորագրված են։
# Աբդուլայե Դուկուրե, Էվերտոն, Վոթֆորդ, տրանսֆերներ