Էվերտոնը բանակցություններ է սկսել Տիագո Սիլվայի հետ

Էվերտոնը բանակցություններ է սկսել Տիագո Սիլվայի հետ

14/06/2020 - 15:47

Ինչպես արդեն հայտնի է, ՊՍԺ-ի ավագ Տիագո Սիլվան հեռանալու է ակումից։ Փարիզյան ակումբը չի առաջարկելու նոր պայմանագիր, և խաղացողը կհեռանա որպես ազատ գործակալ։

Ինչպես տեղեկացնում է իտալացի լրագրող Նիկոլո Սկիրան, խաղացողին ցանկանում է ձեռք բերել «Էվերտոնը»։

««Էվերտոնն» արդեն սկսել է բանակցել խաղացողի ներկայացուցիչների հետ, ում պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ավարտվում է սույն թվականի հունիսի վերջին։ Այս տրանսֆերի հարցում վճռորոշ դեր կարող է խաղալ այն, որ «Էվերտոնի» գլխավոր մարզիչը Կառլո Անչելոտին է, ում գլխավորությամբ Տիագո Սիլվան հանդես է եկել «Միլանի» և ՊՍԺ-ի կազմում»,- գրել է լրագրողը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 35-ամյա անձամբ հետաքրքրված է իր նախկին երկու ակումբներից մեկը՝ «Ֆլումինենսե» կամ «Միլան» վերադառնալու տարբերակներով։

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023