Էվերթոնը հետաքրքրվում է Մանչեսթեր Սիթիի կիսապաշտպան Դելֆով

Էվերթոնը հետաքրքրվում է Մանչեսթեր Սիթիի կիսապաշտպան Դելֆով

10/07/2019 - 16:28

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ֆաբիան Դելֆը կարող է իր կարիերան շարունակել «Էվերթոնում»:

Ֆուտբոլիստի «Սիթիի» հետ պայմանգրի ժամկետը լրանում է մյուս տարի: Բացի այդ, կիսապաշտպան Ռոդրիի և պաշտպան Անխելինիոյի «Մանչեսթեր Սիթի» տեղափոխվելուց հետո 29-ամյա անգլիացու խաղային պրակտիան կարող է ավելի պակասել:

Ինչպես հայտնում է The Telegraph-ը, «Էվերթոնը» Դելֆին դիտարկում է որպես Ջեյմս Մակարտիին պոտենցիալ փոխարինող:Վերջինս կարող է հեռանալ ակումբից:

Դելֆը «Ման Սիթիի» կազմում հանդես է գալիս 2015 թվականից: Անցած մրցաշրջանում անցկացրած 11 հանդիպումներում անգլիացին կատարել է 1 գոլային փոխանցում:

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023