«Էսպանյոլը» շարունակում է տպավորել` հյուրընկալվելիս հաղթելով «Ատլետիկին» 🎥
Իսպանիայի Լա լիգայի 17-րդ տուրի վերջին խաղում «Էսպանյոլը» «Սան Մամես» ստադիոնում հյուրընկալվելիս 2:1 հաշվով անսպասելի հաղթանակի հասավ Բիլբաոյի «Ատլետիկի» նկատմամբ։
Բասկյան ակումբից հաշիվը 38-րդ րոպեին բացեց Ալեքս Բերենգերը, բայց 6 րոպե անց` 44-ին, Կառլոս Ռոմերոն խփեց Մանոլո Գոնսալեսի գլխավորած թիմի պատասխան գոլը։
Երկրորդ կեսի հենց մեկնարկում էլ` 52-րդ րդ րոպեին, Պերե Միլյան դրեց հանդիպման վերջակետը։
«Պերիկիտոսը» 5-րդ անընդմեջ հաղթանակը տարավ։ «Էսպանլոլը» 33 միավորով 5-րդ տեղում է, «Ատլետիկը»` 23 միավորով 8-րդը։
Սա 2025թ. Լա լիգայի վերջին հանդիպումն էր։ Իսպանիայի առաջնությունը կվերսկսվի հունվարի 2-ին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml