Վալվերդե. Ինտրիգը դեռ կենդանի է, Լիվերպուլը կդժվարացնի մեր կյանքը
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղում «Լիվերպուլի» նկատմամբ 3:0 հաշվով հաղթանակից հետո հայտնել է, որ խնդիրը դեռևս լուծված չէ:
«Սա գերազանց արդյունք է շատ ուժեղ թիմի դեմ: Մենք ընդմիջմանը փոքրիկ փոփոխություններ կատարեցինք և դրանք աշխատեցին:
Երբեք չեմ մտածում հաշվի մասին: Պատասխան խաղում 1:1 հաշվով ոչ-ոքին կարող է լավ արդյունք լինել, ամեն ինչ կախված է խաղի ընթացքից: Այս խաղում պետք էր հաղթել և մենք հաղթեցինք. ստիպված եղանք քրտնել, որպեսզի գոլ բաց չթողնենք:
«Լիվերպուլը» հիանալի թիմ է: Առջևում 90 րոպե կա, և մենք գիտենք, թե ինչ է մեզ սպասվում:
Նախորդ մրցաշրջանում դուրս մնացինք 1/4 եզրափակչից՝ ունենալով 3 գոլի առավելություն: Այնպես որ, ինտրիգը դեռ կենդանի է, և «Լիվերպուլը» կդժվարացնի մեր կյանքը:»,- Վալվերդեի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
# Բարսելոնա, Էռնեստո-Վալվերդե, Լիվերպուլ, Չեմպիոնների-լիգա