Էչևերի. «Այո՛, կանգնել եմ Կունդեի ոտքին» 🎥
Էչևերի. «Այո՛, կանգնել եմ Կունդեի ոտքին» 🎥
17/02/2026 - 13:23

«Ժիրոնայի» կիսապաշտպան Կլաուդիո Էչևերին խոստովանել է, որ «Բարսելոնայի» դեմ Իսպանիայի Լա լիգայի 24-րդ տուրի հանդիպման (2:1) հաղթական գոլի դրվագում կանգնել է մրցակցի պաշտպան Ժյուլ Կունդեի ոտքին, հայտնում է «բլանկիվերմելսի» մամուլի ծառայությունը։

«Այո՛, կանգնել եմ Կունդեի ոտքին, բայց ամբողջ ուժով վազում էի և պատահական ստացվեց։ Եթե մրցավարը խախտում արձանագրեր, ես կհասկանայի, բայց, բարեբախտաբար, նրանք թույլ տվեցին մեզ հաղթանակ տանել»,- ասել է արգենտինացի կիսապաշտպանը։

20-ամյա ֆուտբոլիստը 87-րդ րոպեին «Ժիրոնայի» գոլային գրոհը զարգացնելիս կանգնել է «բլաուգրանայի» պաշտպան Ժյուլ Կունդեի ոտքին։

Գլխավոր մրցավար Սեսար Սոտո Գրադոն դրվագը քննարկել է VAR համակարգի սենյակում աշխատող գործընկերների հետ` արձանագրելով դարպասի գրավումը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026