Էնցոն հերոսանում է` 90+4-ին «Չելսիին» ոչ-ոքի պարգևելով «Ման. Սիթիի» դեմ խաղում 🎥
Էնցոն հերոսանում է` 90+4-ին «Չելսիին» ոչ-ոքի պարգևելով «Ման. Սիթիի» դեմ խաղում 🎥
04/01/2026 - 23:39

Անգլիայի Պրեմիեր լիգայի 20-րդ տուրի կենտրոնական խաղում «Չելսին» ու «Մանչեսթեր Սիթին» չպարզեցին հաղթողին. գրանցվեց 1:1 հաշիվը։

«Քաղաքաբնակներին» 42-րդ րոպեին հաշվի մեջ առաջ մղեց Տիջանի Ռեյնդերսը։

Տանտերերը մինչև խաղավերջ պահպանում էին հաղթական հաշիվը, սակայն 90+4-րդ րոպեին Էնցո Ֆեռնանդեսը ոչ-ոքի կորզեց լոնդոնյան ակումբի համար։

Պեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը 42 միավորով վերադարձավ երկրորդ տեղ։ Մանկունիական գրանդն արդեն 6 միավորով է զիջում առաջնության առաջատար «Արսենալին»։

«Չելսին» 31 միավորով 5-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025