Էնրիկե. «ՊՍԺ-ն Փարիզում շատ ավելի ուժեղ կլինի»
ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն խոսել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում Դորտմունդի «Բորուսիայից» կրած պարտության (0:1) մասին.
«Սա ֆուտբոլ է և, դեպքերի մեծամասնությունում, այն գեղեցիկ է, բայց երբեմն լինում է նաև այսպես։ Անկասկած` մենք կնախընտրեինք ավելի լավ իրավիճակում հայտնվել։
Հավասար խաղ էր, բայց գիտեինք, որ հեշտ չի լինելու։ Հանդերձարանում ֆուտբոլիստները մի փոքր կոտրված էին։
Փարիզում ՊՍԺ-ն շատ ավելի ուժեղ կլինի։ Կորցնելու բան չունենք»,- մեջբերում է RMC Sport-ը։
Հավելենք, որ «Պարի Սեն-Ժերմեն» – «Բորուսիա Դորտմունդ» դիմակայության պատասխան խաղը կկայանա մայիսի 7-ին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բորուսիա-Դորտմունդ, Լուիս-Էնրիկե, Չեմպիոնների-լիգա, ՊՍԺ