Էնրիկե. «ՊՍԺ-ն Չեմպիոնների լիգայի ֆավորիտների թվում է»
ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն հայտարարել է, որ փարիզյան ակումբի գլխավոր նպատակը Չեմպիոնների լիգան հաղթելն է.
«Եթե այդ միտքը դառնա մոլուցք, ապա դա լավ չի լինի ակումբի, քաղաքի և երկրպագուների համար, քանի որ կան առնվազն ութ ակումբներ, որոնք կարող են հաղթել Չեմպիոնների լիգան:
Պետք է փաստել, որ սա այն մրցաշար չէ, որը պարգևատրում է կայունությանը։ Այն առաջնություն չէ, մրցաշար չէ, որը հաղթում է տարվա լավագույն թիմը։
Չեմպիոնների լիգայում շատ բան կախված է այն հանգամանքից, թե սեպտեմբերին, հոկտեմբերին և նոյեմբերին ինչպես հանդես կգաս խմբային փուլում, քանի որ հետո մինչև մարտ չես խաղալու մրցաշարում։
Պետք է առավելագույնն անել խմբային փուլը հաղթահարելու համար, իսկ հետո մարտ ամսին կրկին շատ լավ հանդես գալ փլեյ-օֆֆ փուլում:
Կան բազմաթիվ գործոններ և մեր մակարդակի շատ թիմեր, որոնք ցանկանում են հաղթել։ ՊՍԺ-ն Չեմպիոնների լիգայի ֆավորիտների թվում է։ Ինչպես կուզեք կոչեք, սակայն մեր ակումբի գլխավոր նպատակը Չեմպիոնների լիգան հաղթելն է։ Ներուժի տեսանկյունից, չեմ կարծում, որ մեզնից ավելի ուժեղ թիմ կա։
Կարծում եմ` մեզ նման շատ թիմեր կան, և ՊՍԺ-ն պետք է փորձի առավելագույն անձնազոհությամբ մոտենա մրցաշարին, որպեսզի հաղթելու իրական շանսեր ունենա։
Կարևորն այն է, որ մենք չկախվենք այդ մտքից, այլ դրսևորենք ոգևորություն և նպատակասլացություն, քանի որ վախեցող խաղացողները չեն հայտնվում պատմության գրքերում»,- նշել է իսպանացի մասնագետը ում խոսքերը մեջբերում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։
Հավելենք, որ Չեմպիոնների լիգայի 2023/24 խաղարկությունում «Պարի Սեն-Ժերմենը» «Միլանի», «Նյուքասլի» և «Բորուսիա Դորտմունդի» հետ ընդգրկված է F խմբում։
Փարիզյան ակումբը մրցաշարի 1-ին տուրում 2:0 հաշվով հաղթել է «Բորուսիա Դորտմունդին»։
2-րդ տուրում Լուիս Էնրիկեի թիմը հյուրընկալվելիս կմրցի «Նյուքասլի» դեմ։
«Նյուքասլ» – ՊՍԺ հանդիպումը կկայանա հոկտեմբերի 4-ին` Երևանի ժամանակով 23:00-ից սկսած։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Լուիս Էնրիկե, Չեմպիոնների-լիգա, ՊՍԺ