Էնրիկե. «Հավատացեք ինձ, Մբապեն աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է»
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 1-ի տուրում ՊՍԺ-ն սեփական հարկի տակ 2:0 հաղթեց «Բորուսիա Դորտմունդին»։
Հանդիպումից հետո փարիզյան ակումբի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն խոսել է իր թիմի հարձակվող Կիլիան Մբապեի մասին.
«Հավատացեք ինձ, Կիլիան Մբապեն աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է։
Ամենից շատ ինձ տպավորում է նրա մարդկային, այլ ոչ թե խաղային որակները։ Ուրախ եմ նրան տեսնել հանդերձարանում. նա առաջնորդ է, ով միշտ ժպտում է»,- իսպանացի մասնագետի խոսքերը մեջբերում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Հավելենք, որ դորտմունդյան ակումբի դեմ կայացած խաղում Մբապեն դարձավ գոլի հեղինակ` բացելով հաշիվը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Լուիս Էնրիկե, Կիլիան-Մբապե, Չեմպիոնների-լիգա, ՊՍԺ