Էնրիկեն որոշել է, թե ով է փոխարինելու Մբապեին, եթե վերջինս հեռանա ՊՍԺ-ից
ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի ապագան շարունակում է մնալ անորոշ։
Կողմերի միջև գործող պայմանագիրն ավարտվում է 2024 թ. հունիսի 30-ին և դեռևս պարզ չէ` ֆրանսիացի հարձակվողը շարունակելու է կարիերան «Պարի Սեն-Ժերմենի» կազմում, թե` ոչ։
Ինչպես տեղեկացնում է Realmadrid Exclusivo-ն, փարիզյան ակումբի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն արդեն կողմնորոշվել է, թե ով է փոխարինելու Մբապեին, եթե վերջինս հեռանա ՊՍԺ-ից։
Աղբյուրի փոխանցմամբ` 25-ամյա հարձակվողի ամենահավանական փոխարինողը «Բավարիայի» վինգեր Լերոյ Սանեն է։
Հաղորդվում է, որ Էնրիկեն Սանեի տաղանդի մեծ երկրպագուն է, և նրան առաջիկա տարիներին տեսնում է ՊՍԺ-ում։
Իսպանացի մասնագետը կարծում է, որ 28-ամյա հարձակվողը հիանալի եռյակ կկազմի Ուսման Դեմբելեի և Ռանդալ Կոլո-Մուանիի հետ։
Հավելենք, որ Լերոյ Սանեն «Բավարիայի» կազմում հանդես է գալիս 2020 թ. հուլիսից` անցկացրած 159 խաղում դառնալով 47 գոլի և 48 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բավարիա, Լերոյ Սանե, Կիլիան-Մբապե, ՊՍԺ, տրանսֆերներ