Էնրիկեն բռնել է Պեդրոյի կոկորդից ու հրել նրան 🎥

Էնրիկեն բռնել է Պեդրոյի կոկորդից ու հրել նրան 🎥

14/07/2025 - 09:44

Աշխարհի ակումբային առաջնության եզրափակիչից հետո «Չելսիի» ու ՊՍԺ-ի ներկայացուցիչների միջև բախում է տեղի ունեցել։

Փարիզյան գրանդի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն մոտեցել է «թոշակառուների» նորեկ Ժոաո Պեդրոյին, բռնել նրա կոկորդից ու հրել նրան։

Բարեբախտաբար, կրքերը շատ արագ հանդարտվել են ու իրադարձությունները զարգացում չեն ստացել։

Եզրափակիչում «Չելսին» 3:0 հաշվով վստահ հաղթանակ է տարել Չեմպիոնների լիգայի գործող գավաթակրի նկատմամբ ու դարձել աշխարհի ակումբային չեմպիոն։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023