Էնրիկեի նորամուտը հաջող չէր. ՊՍԺ-ն չկարողացավ կոտրել Լորյանի դիմադրությունը
Ֆրանսիական Լիգա 1-ի 2023/24 մրցաշրջանի 1-ին տուրում գործող չեմպիոն ՊՍԺ-ն սեփական հարկի տակ մրցեց «Լորյանի» դեմ։
Փարզիյան ակումբը, չնայած հանդիպման ողջ ընթացքում ուներ տոտալ առավելություն, չկարողացավ կոտրել մրցակցի դիմադրությունը. գրանցվեց 0:0 հաշիվը։
Նշենք, որ «Պարի Սեն-Ժերմենն» առաջին պաշտոնական հանդիպումն էր անցկացնում նոր գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի գլխավորությամբ։
Այսպիսով, երկու ակումբներն առաջին միավորը վաստակեցին նոր մեկնարկած առաջնությունում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Լիգա-1, Լորյան, Լուիս-Էնրիկե, ՊՍԺ