Էնդրիկը «Լիոնում» նորամուտի խաղում հաղթական գոլ է խփել 🎥
Ֆրանսիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչում «Լիոնը» հյուրընկալվելիս 2:1 հաշվով հաղթել է «Լիլին»։
Հյուրերի հաղթական գոլը 42-րդ րոպեին խփել է թիմի նորեկ Էնդրիկ, որն առաջին հանդիպումն էր անցկացնում թիմում։
Բրազիլացի ֆուտբոլիստը վերջերս է Մադրիդի «Ռեալից» վարձավճարով տեղափոխվել «Լիոն»` նորամուտը նշելով ֆրանսիական ակումբում։
19-ամյա հարձակվողն ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերում մասնակցել էր միայն երեք հանդիպման ու աչքի չէր ընկել դարպասի գրավումով։
Այսպիսով, Պաուլու Ֆոնսեկայի գլխավորած թիմը դուրս է եկել գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml