Էյբարի մարզիչ․ «Բարսայի խաղում զգացվում էր Մեսսիի պակասը»
«Էյբարի» գլխավոր մարզիչ Խոսե Լուիս Մենդիլիբարը խոսել է Լա լիգայի շրջանակում «Բարսելոնայի» դեմ խաղի մասին, որտեղ նրա սաները «Նոու Կամպ» մարզադաշտում կարողացան միավորներ կորզել իսպանական գրանդից։ Գրանցվեց 1։1 հաշիվը։
«Վերջապես մեզ հաջողվեց միավոր վատակել․ այս ոչ – ոքին մեզ համար հաղթանակի արժեք ունի։
Մեր բախտը բերեց չիրացրած 11-մետրանոցի հարցում, որից հետո իրացրինք մեր պահը։ Իմ տղաները շատ աշխատանք կատարեցին և հիմա հանգստի կարիք ունեն։
«Բարսայի» խաղում զգացվում էր Լեո Մեսսիի պակասը․ նա աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է։ Ամեն անգամ, երբ մենք այստեղ ենք գալիս, նա մեզ մի քանի գոլ է խփում։ Ասյօր նա չկար։
«Բարսելոնան» այլ շատ լավ խաղացողներ ունի, սակայն այս անգամ հաջողությունը մեր կողմն էր»,- ասել է Խոսե Լուիս Մենդիլիբարը։
# Բարսելոնա, Էյբար, Լա լիգա, Լեո Մեսսի, Խոսե Լուիս Մենդիլիբար