Էմրե Ջան. Յուվենտուսում մարզումներն ավելի ծանր են քան Լիվերպուլում
«Յուվենտուսի» կիսապաշտպան Էմրե Ջանը համեմատել է թուրինյան ակումբի մարզումները ժամանակին «Լիվերպուլում» անկացրած իր մարզումների հետ:
«Ես Յուրգեն Կլոպին բողոքում էի «Լիվերպուլում» ծանր մարզումներից, բայց այստեղ՝ «Յուվենտուսում», դրանք ավելի բարդ են:
Մենք պետք է շատ վազենք, ավելի շատ անցկացնենք ուժային պարապմունքներ: Սկզբից դա ինձ համար լուրջ փորձություն էր, բայց հիմա իմ մարմինը սովորել է:
Կլոպին ջղայնացրեց իմ «Յուվենտուս» տեղափոխվելը: Նա ցանկանում էր, որ ես մնամ «Լիվերպուլում», բայց ընդունեց իմ որոշումը:
Նա հասկանում էր, որ իմ որոշումը նրա կամ «Լիվերպուլի» դեմ չէր, այլ հանուն նոր մարտահրավերի «Յուվենտուսում»: Ես մինչև հիմա էլ կապ եմ պահում Կլոպի հետ:»,- Ջանի խոսքերն է մեջբերում Goal.com-ը: