Էմմա Պողոսյանը ռեկորդներով դարձավ երիտասարդների Եվրոպայի չեմպիոն 🎥
Էմմա Պողոսյանը ռեկորդներով դարձավ երիտասարդների Եվրոպայի չեմպիոն 🎥
03/11/2025 - 16:23

Ալբանիայի Դուրես քաղաքում շարունակվող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների ու մինչև 23 տարեկանների առաջնությունում Էմմա Պողոսյանը (86կգ) դարձավ չեմպիոն։

19-ամյա ծանրորդը հանդես եկավ երիտասարդների պայքարում` երկամարտի 241կգ (105+136) արդյունքով նվաճելով ոսկե մեդալ։ Նա պոկում վարժությունում արժանացավ արծաթե, իսկ հրումում` ոսկե մեդալի։

Հայ մարզուհին հրում վարժությունում ու երկամարտում էլ Եվրոպայի երիտասարդների ռեկորդ սահմանեց։ Նա 2024թ. սեպտեմբերին էլ երիտասարդների աշխարհի չեմպիոն էր դարձել։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025