Էմիլիո Բուտրագենիո․ «Ման Սիթին մեծ գումարներ է ներդրել, բայց մենք Ռեալն ենք»
Մադրիդի «Ռեալի» սպորտային տնօերն Էմիլիո Բուտրագենիոն մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի վիճակահանության արդյունքները։ Հիշեցնենք, որ վիճակահանության արդյունքում «Ռեալին» բաժին է հասել ԱՊԼ-ի գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթին»։
«Նրանք վերջին տարիներին մեծ թվով գումարներ են դրել, բայց մենք «Ռեալն» ենք։ Մենք կարող ենք դիմակայել ցանկացած մրցակցի։ «Ռեալն» այսպիսի խաղերի մեծ փորձ ունի, սա հիանալի դիմակայություն կլինի բոլոր երկրպագուների համար»,- Բուտրագենիոյի խոսքերը մեջ է բերում Goal-ը։
Թիմերի միջև առաջին հանդիպումը կկայանա փետրվարի 26-ին Մադիրդում, պատասխան խաղը՝ Մանչեսթերում մարտի 17-ին։
# Մանչեսթեր-Սիթի, Չեմպիոնների-լիգա, Ռեալ Մադրիդ