Էմիլիանո Մարտինեսը` չարագործի համբավ ունենալու մասին
Անգլիական «Ասթոն Վիլայի» և Արգենտինայի ազգային հավաքականի դարպասապահ Էմիլիանո Մարտինեսը խոսել է իր` չարագործի համբավ ունենալու մասին։
«Դա պահի տակ է լինելու, ոչինչ չեմ պլանավորում։ Երբ 11-մետրանոց պետք է հետ մղեմ, փորձում եմ մրցակցի վրա ճնշում գործադրել։ Ոչինչ ավելին։ Շատ այլ մարդիկ կան, որոնք ավելի վատ արարքներ են թույլ տալիս, սակայն անպատիժ են մնում։
Կոնֆերենցիաների լիգայի նախորդ խաղարկությունում կիսաեզրափակիչի տնային հանդիպումը բաց թողեցի, քանի որ մրցավարը դեղին քարտ ցույց տվեց` մրցակցից գնդակը պահանջելու համար։
Ես այնպիսի մարդու հեղինակություն ունեմ, որը մարդկանց սիրում է հունից հանել։ Դա ճիշտ չէ։ Ես, պարզապես, միշտ նայում եմ ինքս ինձ, այլոց ուշադրություն չեմ դարձնում։ Երբ դաշտ եմ դուրս գալիս, կամ երբ մասնակցում եմ 11-մետրանոց հարվածաշարի, իմ գլխավոր նպատակը միայն հաղթելն է։ Ինձ համար միևնույն է, թե ինչ են մտածում երկրպագուները, մրցակիցները կամ մարզիչները։ Պարզապես ցանկանում եմ օգնել իմ պաշտպանությանը և անել հնարավորինս շատ սեյվ»,- արգենտինացի դարպասապահի խոսքը մեջբերում է Goal-ը։
Հիշեցնենք, որ Մարտինեսն «Ասթոն Վիլայում» հանդես է գալիս 2020 թ. սեպտեմբերից, 182 խաղում դարպասը 60 անգամ պահել է անառիկ։ Նա Արգենտինայի հավաքականի երկու անգամ նվաճել է Կոպա Ամերիկայի տիտղոսը, 2022 թ. դարձել աշխարհի չեպիոն։ 32-ամյա ֆուտբոլիստը ՖԻՖԱ-ի ու France Football-ի կողմից երկուական անգամ ճանաչվել է տարվա լավագույն դարպասապահ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Աստոն Վիլլա, Արգենտինայի հավաքական, Էմիլիանո Մարտինես