Էմերի. «Ցանկանում եմ կրկին հաղթել Բավարիային»
Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչի առաջին հանդիպման շրջանակում «Վիլյառեալը» սեփական հարկի տակ 1:0 հաշվով հաղթեց «Բավարիային»։
Հանդիպումից հետո իր տպավորություններով է կիսվել «դեղին սուզանավի» գլխավոր մարզիչ Ունայի Էմերին։
«Մենք չենք պատրաստվում սահմանափակվել այս լավ խաղով ու կփորձենք ևս մեկ անգամ հաղթել «Բավարիային»։
1:0 հաշվով հաղթանակը քիչ է։ «Բավարիան», անկասկած, ֆավորիտ է, և նրա համար պարտվելը նորմալ չէ։ Մենք կարող ենք ուրախանալ, սակայն պետք է զգույշ լինենք։
Առևջում դեռ 90 րոպե կա, և ես ցանկանում եմ կրկին հաղթել «Բավարիային» ու շատ կհիասթափվեմ, եթե չհաջողվի դա անել»,- Էմերիի խոսքերը մեջբերում է Marca-ն։
Հավելենք, որ «Բավարիա» – «Վիլյառեալ» դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 12-ին` Մյունխենի «Ալնայց Արենա» մարզադաշտում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բավարիա, Ունայ-Էմերի, Չեմպիոնների-լիգա, Վիլյառեալ