Սիթիի պաշտպանը փոխել է ֆուտբոլային քաղաքացիությունը
«Մանչեսթեր Սիթիի» կենտրոնական պաշտպան Էմերիկ Լապորտը ստացել է Իսպանիայի քաղաքացիություն և այսուհետ կկարողանա հանդես գալ այդ երկրի հավաքականի կազմում։
Ինչպես տեղեկացնում է Marca-ն, ֆուտբոլիստի քաղաքացիության հարցը հաստատվել է Իսպանիայի նախարարների խորհրդի կողմից, իսկ Իսպանիայի արդարադատության նախարարության կայքում հրապարակվել է Լապորտին քաղաքացիություն շնորհելու որոշումը։
Այս որոշումների հաստատումից հետո ՖԻՖԱ-ն նույնպես թուլյատրել է Լապորտին փոխել ֆուտբոլային քաղաքացիությունը
Նշվում է, որ Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն անձամբ է խնդրել երկրի ֆուտբոլի ֆեդերացիային, որպեսզի զբաղվեն Լապորտին քաղաքացիություն տալու հարցով։
Հավելենք, որ Էմերիկ Լապորտը ծնունդով ֆրասիական Աժեն քաղաքից է, սակայն ունի բասկյան արմատներ։ Լապորտը 2012-2018 թթ․ հանդես է եկել հենց Բիլբաոյի «Ատլետիկի» կազմում, ինչից հետո 2018 թ․ հունվարին 65 մլն եվրոյի դիմաց համալրել է «Մանչեսթեր Սիթիի» շարքերը։
Լապորտը երբեք չի հրավիրվել Ֆրանսիայի գլխավոր հավաքական, սակայն 53 հանդիպում ունի անցկացրած «եռագույնների» տարբեր տարիքային հավաքականներում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Էմերիկ Լապորտ, Իսպանիայի հավաքական, Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիա, Լուիս-Էնրիկե, Մանչեսթեր-Սիթի, Ֆրանսիայի հավաքական