Էկվադոր – Բրազիլիա խաղում մրցավարը երկու անգամ չեղարկել է Ալիսոնին ցույց տված կարմիր քարտը🎥
Աշխարհի 2022 թ. առաջնության Հարավային Ամերիկայի գոտու որակավորման փուլի 15-րդ տուրի շրջանակում Բրազիլայի հավաքականը հյուրընկալվելիս մրցեց Էկվադորի դեմ. գրանցվեց 1:1 հաշիվը։
Այս հանդիպումը բավական սկանդալային և իրադարձություններով լի է ստացվել, քանի որ գլխավոր մրցավար Վիլմար Ռոլդանը 4 անգամ կարմիր քարտ ցույց տվեց այս խաղում, որոնցից երկուսը չեղարկեց։
Ընդ որում` կոլումբացի մրցավարն այդ չեղարկված կարմիր քարտերը ցույց է տվել բրազիլացիների դարպասապահ Ալիսոն Բեկերին։
Բանն այն է, որ 26-րդ րոպեին 29-ամյա դարպասապահը գնդակը սեփական տուգանային հրապարակի մատույցներից հեռացնելուց հետո ոտքով հարվածեց Էկվադորի հավաքականի հարձակվող Էներ Վալենսիային, ինչից հետո Ռոլդանը նրան պատժեց կարմիր քարտով։
Սակայն, 42-ամյա մասնագետին նրա օգնականները հուշեցին կայացրած սխալ որոշման հետ, ինչից հետո դիտեց դրվագի տեսակրկնապատկերն ու չեղարկեց Ալիսոնի կարմիր քարտն ու դրա փոխարեն նրան ցույց տվեց դեղին քարտ։
Նմանատիպ իրավիճակ կրկնվեց արդեն 90+2-րդ րոպեին, երբ Ալիսոնն այս անգամ էլ գնդակը հեռացնում էր տուգանային հրապարակից։
«Պենտակամպիոնների» դարպասապահը գնդակը բռունցնքերով հեռացրեց, ինչից հետո հարվածեց մրցակցի կիսապաշտպան Այրտոն Պրեսիեդոյի դեմքին։
Այդ դրվագում Վիլմար Ռոլդանը կանոնների խախտում արձանագրեց, Ալիսոնին ցույց տվեց երկրորդ դեղին քարտը, իսկ Բրազիլիայի հավաքականի դարպասին նշանակեց 11-մետրանոց հարված։
Այդուհանդերձ, պատմությունը կրկնվեց. Ռոլդանին հուշեցին, որ Ալիսոնը սկզբում գնդակն է հեռացրել, նոր հարվածել է մրցակցին։
Մրցավարը տևական ժամանակ դիտեց դրվագի տեսակրկնապատկերը, ինչից այդ խաղում արդեն երկրորդ անգամ չեղարկեց Ալսիոնի կարմիր քարտը, ինչպես նաև 11-մետրանոցը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱԱ որակավորման փուլ, ԱԱ-2022, Ալիսոն Բեկեր, Բրազիլիայի հավաքական, Էկվադորի հավաքական, Վիլմար Ռոլդան, Քաթար-2022