Էկվադորն ու ևս երկու հավաքականներ նվաճել են ԱԱ-2026-ի ուղեգիր 🎥

Էկվադորն ու ևս երկու հավաքականներ նվաճել են ԱԱ-2026-ի ուղեգիր 🎥

11/06/2025 - 15:18

Աշխարհի 2026 թ. առաջնության հարավամերիկյան ընտրական գոտու 16-րդ տուրում Էկվադորի հավաքականը մրցակցի դաշտում 10 ֆուտբոլիստներով կարողացել է ոչ-ոքի` 0:0 գրանցել Պերուի դեմ խաղում։

Էկվադորցիներն այդ արդյունքի շնորհիվ վաստակել են 25 միավոր, մրցաշարային աղյուսակում երկրորդ տեղում են ու ընտրական մրցաշարի ավարտից երկու տուր առաջ նվաճել են Մունդիալի ուղեգիր։ «Տրիկոլորը» աշխարհի առաջնությանը կմասնակցի 5-րդ անգամ։ Պերուն 12 միավորով նախավերջինն է` 9-րդը։

Հարավամերիկյան ընտրական գոտուց աշխարհի առաջնությանն արդեն որակավորվել են նաև Արգենտինան ու Բրազիլիան։ Ուղեգիր կնվաճեն նաև 4-6-րդ տեղերը գրաված հավաքականները, իսկ 7-րդ տեղի թիմը հանդես կգա միջմայրցամաքային անցումային փլեյ-օֆֆ-ին։

Ասիական գոտու ընտրական մրցաշարում էլ ավարտվել է որակավորման երրորդ փուլը։

Ավստրալիանի հավաքականը C խմբի վերջին` 10-րդ տուրում հյուրընկալվելիս Քոնոր Մեթքալֆի ու Միչել Դյուկի գոլերի շնորհիվ 2:1 հաշվով կամային հաղթանակ է տարել Սաուդյան Արաբիայի նկատմամբ։

Թոնի Պոպովիչի գլխավորած թիմը 19 միավորով խմբում գրավել է երկրորդ տեղը։ Ավստրալիան այդ արդյունքի շնորհիվ պատմության մեջ 7-րդ ու 6-րդ անգամ անընդմեջ նվաճել է աշխարհի առաջնության ուղեգիր։ Սաուդյան Արաբիան 13 միավորով զբաղեցրել է երրորդ տեղը և պայքարը կշարունակի որակավորման չորրորդ փուլում։ C խմբից Մունդիալին որակավորվել է նաև Ճապոնիան։

Ասիայի գոտուց 11-րդ անգամ անընդմեջ աշխարհի առաջնության ուղեգիր է նվաճել Հարավային Կորեայի հավաքականը, որը վերջին երկու տուրերում հաղթել է համապատասխանաբար Իրաքին (2:0) և Քուվեյթին (4:0) ու 22 միավորով B խմբում գրավել է առաջին տեղը։ 16 միավորով խմբում երկրորդը Հորդանանն է, որը պատմության մեջ առաջին անգամ կխաղա մրցաշարում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023