Էկավադորցի ֆուտբոլիստը դարձել է Մ-20 աշխարհի առաջնությունների պատմության ամենաերիտասարդ գոլի հեղինակը🎥
Այս օրերին Արգենտինայում մեկնարկել և ընթանում է Մ-20 տարեկանների աշխարհի առաջնույթունը:
Էկավադորի Մ-20 հավաքականը մրցաշարի 3-րդ տուրում 9:0 հաշվով ջախջախեց Ֆիջիի ընտրանուն:
Հանդիպման հաշիվն արդեն 7-րդ րոպեին բացեց 16-ամյա կիսապաշտպան Կենդրի Պաեսը:
Ինչպես տեղեկացնում է Mister Chip-ը, Պաեսը դարձել է Մ-20 տարեկանների աշխարհի առաջնության պատմության ամենաերիտասարդ գոլի հեղինակ:
Հանդիպման օրը պատանի ֆուտբոլիստը եղել է 16 տարեկան և 22 օրական ու գերազանցել 35 տարվա վաղեմության ցուցանիշը:
Մինչ այս ռեկորդը պատկանում էր Բահրեինի Մ-20 հավաքականի ֆուտբոլիստ Մոհամեդ Ալ Խարազիին, ով 1987 թ. հոկտեմբերին Շոտլանդիայի դարպասը գրավել էր 16 տարեկան և 33 տարեկան հասակում:
Վերջում հավելենք, որ Կենդրի Պաեսը հանդես է գալիս էկվադորական «Ինդեպենդիենտե Դել Վալե» ակումբի կազմում և 2025 թ. հուլիսի 1-ից դառնալու է «Չելսիի» ֆուտբոլիստ. «ազնվականները» 20 մլն եվրոյի դիմաց արդեն ձեռք են բերել նրա տրանսֆերային իրավունքները:
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Էկվադորի հավաքական, Էկվադորի Մ-20, Կենդրի Պաես, Մ-20 Աշխարհի առաջնություն, Չելսի, տրանսֆերներ