Աղբյուր․ «Էլ Շարավին վերադառնում է հարազատ ակումբ»
Ինչպես վստահեցնում է լրագրող Նիկոլո Սկիրան, չինական «Շանհայ Շենհուա» ակումբի կիսապաշտպան Ստեֆան Էլ Շարավին վերադառնում է «Ռոմա»։ Այդ մասին հաստատում են նաև իտալացի այլ լրագրողներ՝ Ֆաբրիցիո Ռոմանոն և Ջիանլուկա դի Մարցիոն։
28-ամյա ֆուտբոլիստը հռոմեական ակուբում հանդես կգա վարձավճարով։ Դեռևս շաբաթներ առաջ հաղորդվում էր Էլ Շարավիի՝ «Ռոմա» վերադառնալու ցանկության մասին։
Ջիանլուկա դի Մարցիոն վստահեցնում է, որ իտալացի ֆուտբոլիստն արդեն ժամանել է Հռոմ և վաղը՝ հունվարի 23-ին բժշկական զննության կենթարկվի։
Եգիպտական արմատներով իտալացի ֆուտբոլիստը 16 մլն եվրոյի դիմաց «Ռոմայից» «Շանհայ Շենհուա» է տեղափոխվել 2019 թվականի ամռանը, իսկ մինչ այժմ ակումբի կազմում անցկացրել է ընդամենը 19 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
Ինչ վերաբերվում է «Ռոմային», ապա Էլ Շարավին «Ռոմայում» հանդես է եկել 2016-2019 թթ․՝ ակումբի կազմում անցկացնելով 139 հանդիպում։ Այդ ընթացքում վինգերը խփել 40 գոլ և կատարել 26 գոլային փոխանցում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա Սերիա, Նիկոլո Սկիրա, Շանհայ Շենհուա, Ջանլուկա դի Մարցիո, Ռոմա, Ստեֆան-Էլ-Շաարավի, Ֆաբրիցո Ռոմանո