Էլ կլասիկոյի մրցավարն արտասվել է «Ռեալի» TV-ի արած հայտարարության մասին խոսելիս
Իսպանիայի գավաթի խաղարկության «Բարսելոնա» – «Ռեալ Մադրիդ» հանդիպման գլխավոր մրցավար նշանակված Ռիկարդո Դե Բուրգոս Բենգոեչեան արտասվել է «արքայական» ակումբի հեռուստաալիքի արած հայտարարության մասին խոսելիս.
«Երբ դպրոցում երեխայիդ ասում են, որ իր հայրը «գող» է, և նա տուն է գալիս արցունքներն աչքերին, շատ ծանր հարված է։ Միակ բանը, որը կարող եմ անել այն է` որդուս դաստիարակել այնպես, որ նա իմանա` իր հայրն անկեղծ մարդ է, որը նույնպես սխալվում է, ինչպես յուրաքանչյուր մարզիկ։
Իրավիճակն ինձ համար շատ բարդ է. ոչ-ոքի նման զգացողություն չեմ ցանկանա։ Երբ այս օրն ավարտվի, կցանկանամ, որ որդիս հպարտանա իր հայրիկով, ինչպես նաև մրցավարությամբ, որը նաև արժեքներ է թելադրում։
Այն ամենը, ինչ զգում են իմ շատ գործընկերներ, անարդար է։ Սա վերաբերվում է ոչ միայն պրոֆեսիոնալ, այլև մենկապատանեկան ֆուտբոլին։ Յուրաքանչյուրս մեզ հարց պետք է տանք` ի՞նչ ուղղությամբ ենք ցանկանում գնալ և ի՞նչ ենք ցանկանում սպորտից ու ֆուտբոլից։
Քնադատություներն ինձ համար միևնույն են։ Սովորաբար դրանք վնասակար քննադատություններ են, որոնք ուղղված են մրցավարական համակարգին և անձամբ ինձ։ Ես պետք միշտ ուսումնասիրեմ և հասկանամ, թե ինչը պետք է բարելավեմ և կատարելագործեմ»,- 39-ամյա մրցավարի խոսքը մեջբերում է Mundo Deportivo-ն։
Դե Բուրգոս Բենգեոչեայի` գավաթային Էլ կլասիկոյի գլխավոր մրցավար նշանակվելուց հետո «Ռեալի» ակումբային հեռուստաալիքը քննադատել է բասկ մրցավարին և նրա մասնակցությամբ թույլ տված սխալներով տեսանյութ հրապարակել։
«Բարսելոնա» – «Ռեալ» հանդիպումը կկայանա ապրիլի 26-ին` Երևանի ժամանակով 00:00-ից սկսած։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Copa del Rey, Բարսելոնա, Էլ Կլասիկո, Իսպանիայի գավաթ, Ռեալ Մադրիդ, Ռիկարդո դե Գուրգո Բենգոեչեա