Էլինա Ավանեսյանը Հոբարթի մրցաշարի կիսաեզրափակիչում է 🎥
Հայաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանը դուրս է եկել Հոբարթի WTA-250 շարքի մրցաշարի կիսաեզրափակիչ։
Աշխարհի 44-րդ ռակետը քառորդ եզրափակիչում պետք է մրցեր Ամանդա Անիսիմովայի (36-րդ ռակետ) դեմ, սակայն առանց պայքարի անցել է հաջորդ փուլ։ ԱՄՆ-ը ներկայանցող ռուս թենիսիստուհին վատառողջ լինելու պատճառով չի կարողացել մասնակցել մրցախաղին, հայտնել է մրցաշարի մամուլի ծառայությունը։
«Ողջույն բոլորին, ցավոք այսօր ստիպված եմ դուրս գալ Հոբարթի մրցաշարից։ Անցնող օրերին ես պայքարում է հարբուխի դեմ։ Ինձ այնքան էլ լավ չէի զգում` կորտ դուրս գալու համար։ Ես հիանալի շաբաթ անցկացրի, ուստի հուսով եմ` հաջորդ տարի նույնպես կվերադառնամ այստեղ»,- նշել է Անիսիմովան։
Կիսաեզրափակիչում 22-ամյա Ավանեսյանը մրցելու է Մաքարթնի Քեսլերի (ԱՄՆ, 67-րդ ռակետ) դեմ։ Մրցախաղը կայանալու է հունվարի 10-ին` Երևանի ժամանակով 6:00-ից սկսած։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# WTA, Ամանդա Անիսիմովա, Էլինա Ավանեսյան, Թենիս, Հայկական-Սպորտ, Հոբարթ WTA-250