Էլինա Ավանեսյանը համառ պայքարում դուրս է եկել Մերիդայի մրցաշարի 1/8 եզրափակիչ 🎥
Հայաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանը հաղթանակով է մեկնարկել Մերիդայի WTA-500 շարքի մրցաշարում։
Աշխարհի 45-րդ ռակետն առաջին փուլում համառ պայքարում 4-6, 6-3, 6-3 հաշվով առավելության է հասել Մագդալենա Ֆրեշի (Լեհաստան, 31-րդ ռակետ) նկատմամբ։ Մրցախաղը տևել է 2 ժամ 19 րոպե։
22-ամյա Ավանեսյանը դուրս է եկել 1/8 եզրափակիչ, որտեղ փետրվարի 26-ին կմրցի Ջեսիկա Բուզաս Մանեյրոյի (Իսպանիա, 66-րդ ռակետ) դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# WTA, Էլինա Ավանեսյան, Թենիս, Մագդալենա Ֆրեշ, Մերիդա WTA-500Never back down 💪@ElinaaAvanesyan scores the win over Frech 4-6, 6-3, 6-3 after an impressive display of grit.#MeridaOpenAKRON pic.twitter.com/UaFDvzb4rV
— wta (@WTA) February 25, 2025