Էլինա Ավանեսյանը հաղթանակով է մեկնարկել Օսակայի WTA-250 շարքի մրցաշարում 🎥
Ճապոնիայի Օսակա քաղաքում մեկնարկած WTA-250 շարքի մրցաշարում Հայաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանը (48-րդ ռակետ) հաղթանակով է մեկնարկել։
22-ամյա թենիսիստուհին մրցաշարի առաջին փուլում 7-6(1), 6-3 հաշվով պայքարից դուրս է թողել մրցաշարի գործող հաղթող Էշլին Կրյուգերին (ԱՄՆ, 65-րդ ռակետ)։ Մրցախաղը տևել է 1 ժամ 32 րոպե։
Ավանեսյանը հաջորդ փուլում մրցելու է Ջեսիկա Բուզաս Մանեյրո (Իսպանիա, 61-րդ ռակետ) – Սառա Սայիտո (Ճապոնիա, 179-րդ ռակետ) զույգի հաղթողի դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# WTA, WTA-250, Էլինա Ավանեսյան, Թենիս, Հայկական-Սպորտ, Օսակա-WTA-250