Էլինա Ավանեսյանը հաղթանակով է մեկնարկել Մոնտերեյի մրցաշարում

Էլինա Ավանեսյանը հաղթանակով է մեկնարկել Մոնտերեյի մրցաշարում

20/08/2024 - 14:41

Հայաստանը ներկայացնող թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը (51-րդ ռակետ) պայքարն է սկսել Մոնտերեյի WTA-250 շարքի մրցաշարում։

21-ամյա թենիսիստուհին Մեքսիկայում անցկացվող մրցաշարի առաջին փուլում 7(8)-6, 6-1 հաշվով հաղթել է Էլիզաբեթա Կոչարետոյին (Իտալիա, 64-րդ ռակետ)։ Մրցավեճը տևել է 1 ժամ 48 րոպե։

Ավանեսյանը հաջորդ փուլում մրցելու է Էլինա Սվիտոլինայի (Ուկրաինա, 28-րդ ռակետ) դեմ։

Հիշեցնենք, որ հայ թենիսիստուհին վերջերս դուրս էր եկել Ցինցինատիի WTA-1000 շարքի մրցաշարի 1/8 եզրափակիչ, սակայն 6-4, 0-6, 3-6 հաշվով պարտվեց Լյուդմիլա Սամսոնովային (Ռուսաստան, 16-րդ ռակետ)։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023