Էլբեր․ «Այժմ Լևանդովսկին ավելի լավն է, քան Մեսսին»
«Բավարիայի» բրազիլացի նախկին հարձակվող Ջիովանե Էլբերը խոսել է մյունխենյան ակումբի գոլահար Ռոբերտ Լևանդովսկու մասին․
«Այժմ Լևան ավելի լավն է, քան Լեո Մեսսին։
Ինձ դուր է գալիս Լեո Մեսսիի խաղաոճը։ Նա արդեն 10 տարի է բարձր մակարդակով հանդես է գալիս։ Նա հանճար է, սակայն ընթացիկ մրցաշրջանում Լևանդովսկին անկասելի է։ Նա ամեն ինչի ընդունակ է։ Լևանդովսկին հիանալի մրցաշրջան է անցկանցում»,- նշել է Էլբերը, ում խոսքերը մեջբերում է Bild-ը։
Ջիովանե Էլբերը «Բավարիայի» կազմում հանդես է եկել 1997-2003 թվականներին։ Էլբերը մյունխենյան ակումբի կազմում մասնակցել է 266 հանդիպման՝ դառնալով 140 գոլի հեղինակ։
Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի շրջանակում միմյանց դեմ դուրս կգան «Բավարիան» և «Բարսելոնան»։
# Բավարիա, Բարսելոնա, Չեմպիոնների-լիգա, Ջիովանե Էլբեր