Էդուարդ Սպերցյան. «Հպարտության զգացողություններ ունեմ»

Էդուարդ Սպերցյան. «Հպարտության զգացողություններ ունեմ»

18/02/2021 - 21:06

«Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանն այսուհետ հանդես կգա Հայաստանի ազգային հավաքականում: 20-ամյա ֆուտբոլիստը որոշումը կայացնելուց հետո առաջինը պատասխանել է ՀՖՖ Telegram-ի ալիքի հարցերին.

– Էդուարդ, ի՞նչ եք զգում այս պահին, երբ հասկանում եք, որ խաղալու եք Հայաստանի ազգային հավաքականում:

– Հպարտության զգացողություններ ունեմ Հայաստանի ազգային հավաքականում խաղալու կապակցությամբ: Ինձ հայ եմ համարում, չնայած որ ծնվել եմ Ռուսաստանում: Շատ ուրախ եմ, որ պաշտպանելու եմ իմ նախնիների պատմական հայրենիքի պատիվը:

– Ինչպե՞ս կայացրեցիք որոշումը:

 Թիմին միանալու որոշումը կայացրել եմ ինքս, իսկ ընտանիքս հավանություն է տվել իմ որոշմանը:

– Ի՞նչ գիտեք Հայաստանի ազգային հավաքականի մասին:

– Միշտ հետևել եմ Հայաստանի ազգային հավաքականի ելույթներին: Անձամբ ծանոթ եմ Խորեն Բայրամյանին և Վարազդատ Հարոյանին: Կարծում եմ՝ ֆուտբոլիստների խաղամակարդակը շատ բարձր է, իսկ Հենրիխ Մխիթարյանը, անկասկած, թիմի առաջատարն է:

– Ի՞նչ սպասելիքներ ունեք հավաքականից:

– Հավատում եմ, որ թիմն ի վիճակի կլինի լուծել իր առջև դրած խնդիրները: Որպես հավաքականի կազմը համալրող նոր ֆուտբոլիստ, պատրաստ եմ իմ կողմից անել առավելագույնը: Պատրաստ եմ խաղալ դաշտի կենտրոնում՝ տարբեր դիրքերում:

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023