Էդուարդ Սպերցյանը ժամանել է Հայաստան
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, «Կրասնոդարի» հայազգի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանն արդեն ժամանել է Երևան և Լիխտենշտեյնի դեմ խաղից հետո կմիանա Հայաստանի հավաքականի ճամբարին՝ նախապատրաստվելու մարտի 28-ին և 31-ին կայանալիք Իսլանդիայի և Ռումինիայի հավաքականների դեմ հանդիպմանը։
20-ամյա ֆուտբոլիստը վնասվածքի պատճառով չէր կարողացել հավաքականի հետ մեկնել Շվեյցարիա՝ մասնակցելու Լիխտենշտեյնի դեմ հանդիպմանը։ Ֆուտբոլիստի վնասվածքից վերականգնման գործընթացը չընդհատելու համար «Կրասնոդարի» և ՀՖՖ-ի միջև ձեռք էր բերվել համաձայնություն, ըստ որի, ֆուտբոլիստը վերկանգնման վերջին հատվածն անցկացրեց Կրասնոդարում։
Հավելենք, որ Սպերցյանը կարծես թե լիովին ապաքինվել է վնասվածքից և «Կրասնոդարի» երկրորդ թիմի կազմում մարտի 24-ին մասնակցել է Ռուսաստանի երկրորդ դիվիզիոնի 32-րդ տուրի «Ենիսեյի» դեմ հանդիպմանը (0։2)՝ դաշտում անցկացնելով 71 րոպե։
Հիշեցնենք, որ Էդուարդ Սպերցյանն առաջին անգամ է հրավիրվել Հայաստանի հավաքական։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Էդուարդ Սպերցյան, Լիխտենշտեյն-Հայաստան, Կրասնոդար, Հայաստան-Իսլանդիա, Հայաստան-Ռումինիա, Հայաստանի-հավաքական, ՀՖՖ