Էդուարդ Սպերցյանի տրանսֆերային արժեքը կրկին ավելացել է📸
Հեղինակավոր Transfermarkt կայքը կրկին թարմացրել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայում հանդես եկող ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները։
Հերթական թարմացման արդյունքում «Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի տրանսֆերային արժեքը դարձել է 15 մլն եվրո։
Նախորդ թարմացման համեմատ` 23-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքն ավելացել է 3 մլն եվրոյով։
Նշենք, որ Սպերցյանը դարձել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 6-րդ ամենաթանակրժեք ֆուտբոլիստը և զիջում է միայն «Զենիթի» ֆուտբոլիստներ Վենդելին (24 մլն եվրո), Կլաուդինիոյին (20 մլն), Դուգլաս Սանթոսին (18 մլն), Վիլմար Բարիոսին (16 մլն) և իր թիմակից Մատվեյ Սաֆոնովին (16 մլն)։
Հավելենք, որ Էդուարդ Սպերցյանն ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերի շրջանակում «Կրասնոդարի» կազմում անցկացրել է 12 հանդիպում` դառնալով 4 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Transfermarkt, Էդուարդ Սպերցյան, Կրասնոդար, Հայաստանի-հավաքական