Էդուարդ Սպերցյանի տրանսֆերային արժեքն ավելացել է երկու անգամ
Հեղինակավոր Transfermarkt կայքը թարմացրել է ռուսական Պրեմիեր լիգայի ակումբներում հանդես եկող ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները։
Թարմացման արդյունքում «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի տրանսֆերային արժեքն ավելացել է երկու անգամ և 3 մլն եվրոյից դարձել 6 միլիոն։
Նշենք, որ 21-ամյա ֆուտբոլիստը դարձել է «ցլերի» երրորդ ամենաթանկարժեք ֆուտբոլիստը և զիջում է միայն դարպասապահ Մատվեյ Սաֆոնովին (16 մլն եվրո) և հարձակվող Ջոն Կորդոբային, ով գնահատվում է 15 մլն եվրո։
Հավելենք, որ ավարտված մրցաշրջանում Սպերցյանը բոլոր մրցաշարերի շրջանակում անցկացրել է 27 հանդիպում` դառնալով 8 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Transfermarkt, Էդուարդ Սպերցյան, Կրասնոդար, Հայաստանի-հավաքական, տրանսֆերներ