Էդուարդ Սպերցյանի տպավորիչ գոլը տուգանայինի իրացումից հետո 🎥
Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 23-րդ տուրում «Կրասնոդարը» հյուրընկալվելիս 4:3 հաշվով հաղթեց «Պարի ՆՆ»-ին։
«Ցլերի» կազմից հիանալի հանդիպում անցկացրեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը, որը դարձավ դուբլի հեղինակ։
Հատկախեզ գեղեցիկ ստացվեց 23-ամյա ֆուտբոլիստի երկրորդ գոլը, երբ 80-րդ րոպեին տուգանայինից կատարած տպավորիչ հարվածով գրավեց մրցակցի դարպասը։
Հայ ֆուտբոլիստը Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում 21 խաղում խփել է 10 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում։
«Կրասնոդարը» վաստակեց 43 միավոր և գլխավորեց ՌՊԼ-ի մրցաշարային աղյուսակը։ «Պարի ՆՆ»-ը, 28 միավորով, 10-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Էդուարդ Սպերցյան, Կրասնոդար, ՌՊԼ