Էդուարդ Սպերցյանի ոսկերչական գոլային փոխանցումը Ռոստովի դեմ խաղում🎥
Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 28-րդ տուրում «Կրասնոդարը» սեփական հարկի տակ 3:0 հաշվով հաղթեց «Ռոստովին»։
«Ցլերի» կազմից հանդիպմանը մասնակցեց նաև Էդուարդ Սպերցյանը, ով 10-րդ րոպեին հիանալի գոլային փոխանցում կատարեց Ջոն Կորդոբային. վերջինս լուսատախտակին վառեց 2:0 հաշիվը։
Նշենք, որ Սպերցյանը ՌՊԼ-ի ընթացիկ խաղարկությունում կատարել է արդեն 11 գոլային փոխանցում հեղինակ. նա առաջնության լավագույն ասիստենտն է։
Այս հաղթանակից հետո «Կրասնոդարը» վաստակեց 46 միավոր և զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը։
«Ռոստովը», 50 միավորով, 4-րդն է։
Նշենք, որ «Ռոստովի» կազմում հանդիպմանը մասնակցեց նաև Խորեն Բայրեմյանը, ով փոխարինվեց 74-րդ րոպեին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Էդուարդ Սպերցյան, Խորեն Բայրամյան, Կրասնոդար, Հայաստանի-հավաքական, հայկական-ֆուտբոլ, Ռոստով, ՌՊԼ