Էդուարդ Սպերցյանի հիասքանչ գոլը տուգանայինի իրացումից հետո Տորպեդոյի դեմ խաղում🎥
Ռուսական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Կրասնոդարը» հյուրընկալվելիս մրցում է «Տորպեդո Մոսկվայի» դեմ։
Հանդիպման 44-րս րոպեին հյուրերի կազմից աչքի ընկավ Էդուարդ Սպերցյանը, ով գնդակը մրցակցի դարպասն ուղարկեց տուգանայինից կատարած հիանալի հարվածով` հաշիվը դարձնելով 2:0։
Հատկանշական է, որ «ցլերի» առաջին գոլը նույնպես խփել էր Սպերցյանը` աչքի ընկնելով 31-րդ րոպեին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Էդուարդ Սպերցյան, Կրասնոդար, ՌՊԼ