Էդուարդ Սպերցյանի գոլը տուգանայինի իրացումից հետո Ֆակելի դեմ խաղում🎥
Ռուսական Պրեմիեր լիգայի 2022/23 մրցաշրջանի 1-ին տուրում «Կրասնոդարը»` սեփական հարկի տակ, մրցում է «Ֆակելի» դեմ։
Հանդիպման 40-րդ րոպեին «ցլերը» նպաստավոր դիրքում վաստակեցին տուգանային հարվածի իրավունք, որի իրացումից հետո գոլի հեղինակ դարձավ Էդուարդ Սպերցյանը, ով լուսատախտակին վառեց 2:1 հաշիվն ու առաջ մղեց իր թիմին։
Հանուն արդարության` նշենք, որ գոլային դրվագում Սպերցյանին օգնեց նաև անդրադարձը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Էդուարդ Սպերցյան, Կրասնոդար, ՌՊԼ