Էդուարդ Սպերցյանի ապաքինման ժամկետը
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը Բելառուսի թիմի դեմ կայացած ընկերական խաղից (1:2) հետո` մամուլի ասուլիսի ժամանակ, հայտնել է, որ թիմի ավագ Էդուարդ Սպերցյանը վնասվածքի պատճառով կբացակայի 1-2 շաբաթ։
«ՄՌՏ (խմբ.` մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիա) հետազոտությունը ցույց տվեց, որ վնասվածքն այնքան էլ լուրջ չէ։ 1-2 շաբաթից նա կկարողանա խաղալ։ Մենք պարզապես չուզեցինք ընկերական խաղում ռիսկի դիմել։ Նա շատ էր ուզում խաղալ, բայց չգնացինք այդ քայլին։ Նա շատ կարևոր խաղացող է մեզ համար, բայց ռիսկի դիմելու կարիք չկար»,- ասել է 46-ամյա մասնագետը։
Սպերցյանը, մեծ հավանականությամբ, «Կրասնոդարին» չի օգնի «Ախմատի» դեմ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 23-րդ տուրի խաղում, որը կկայանա ապրիլի 4-ին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Բելառուսի հավաքական, Եղիշե Մելիքյան, Էդուարդ Սպերցյան, ընկերական-հանդիպումներ, Կրասնոդար, Հայաստան - Բելառուս, Հայաստանի-հավաքական, ՌՊԼ