Էդուարդ Սպերցյանը` ՌՊԼ-ի 2022/23 մրցաշրջանի լավագույն կիսապաշտպան
Այսօր` հունիսի 4-ին, տեղի է ունեցել Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 2022/23 մրցաշրջանն ամփոփող հատուկ գալա միջոցառում, որի ընթացքում բազմաթիվ մրցանակներ են հանձնվել։
«Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը ճանաչվել է առաջնության լավագույն կիսապաշտպան։
Հավելենք, որ 22-ամյա ֆուտբոլիստն ավարտված առաջնության շրջանակում անցկացրել է 28 հանդիպում` դառնալով 10 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Էդուարդ Սպերցյան, Կրասնոդար, ՌՊԼ