Էդուարդ Սպերցյանը շարունակում է արդյունավետ ֆուտբոլը` խփելով հերթական գոլը🎥
Ռուսական Պրեմիեր լիգայի 10-րդ տուրում «Կրասնոդարը» սեփական հարկի տակ մրցում է «Խիմկիի» դեմ։
7-րդ րոպեին «ցլերի» կազմից աչքի ընկավ Էդուարդ Սպերցյանը` բացելով հանդիպման հաշիվը։
Նշենք, որ 33-րդ րոպեին 22-ամյա ֆուտբոլիստը կատարեց նաև գոլային փոխանցում` օգնելով աչքի ընկնկել Նիկիտա Կրիվցովին։
Հավելենք, որ Սպերցյանը ՌՊԼ-ի ընթացիկ խաղարկությունում անցկացրած 10 խաղում դարձել է 8 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Էդուարդ Սպերցյան, Կրասնոդար, ՌՊԼ