Էդուարդ Սպերցյանը ճանաչվել է ՌՊԼ-ի 2023/24 մրցաշրջանի լավագույն կիսապաշտպան
«ՌՊԼ-ի հերոսներ» հատուկ մրցանակաբաշխության ժամանակ «Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը ճանաչվել է Ռուսաստանի առաջնության 2023/24 մրցաշրջանի լավագույն կիսապաշտպան։
23-ամյա ֆուտբոլիստը 29 խաղում խփել է 11 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում։
«Կրասնոդարը» 56 միավորով առաջնությունն ավարտել է երկրորդ տեղում` դառնալով փոխչեմպիոն
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
