Էդուարդ Սպերցյանը կարիերայում առաջին կարմիր քարտն է ստացել🎥
Ռուսաստանի գավաթի խմբային փուլի 1-ին տուրում «Կրասնոդարը» սեփական հարկի տակ մրցում է «Սպարտակի» դեմ։
«Ցլերի» կազմից հանդիպումը մեկնարկային րոպեներից սկսել էր նաև թիմի ավագ Էդուարդ Սպերցյանը, սակայն 23-այա կիսապաշտպանը 44-րդ րոպեին բավական կոպիտ խախտում թույլ տվեց մոսկովյան ակումբի ֆուտբոլիստ Անտոն Զինկովսկիի նկատմամբ, ինչից հետո հեռացվեց դաշտից։
Նշենք, որ Սպերցյանը կարիերայում առաջին անգամ պատժվեց կարմիր քարտով։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Էդուարդ Սպերցյան, Կրասնոդար, Հայաստանի-հավաքական, Ռուսաստանի գավաթ, Սպարտակ