Էդուարդ Սպերցյանը բաց կթողնի Բելառուսի դեմ հանդիպումը
Հայաստանի ազգային հավաքականի ավագ Էդուարդ Սպերցյանը դուրս է մնացել Բելառուսի թիմի դեմ ընկերական հանդիպման հայտացուցակից և չի մասնակցի խաղին։
Ավելի վաղ «Կրասնոդարի» գլխավոր մարզիչ Մուրադ Մուսաևը հայտնել էր, որ Սպերցյանը թեթև վնասվածք ունի և նրա մասնակցությունը Բելառուսի դեմ հանդիպմանը հարցականի տակ է։
Հայաստան – Բելառուս հանդիպումը կկայանա մարտի 29-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում, մեկնարկը` ժամը 18:00-ին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Բելառուսի հավաքական, Էդուարդ Սպերցյան, ընկերական-հանդիպումներ, Կրասնոդար, Հայաստան - Բելառուս, Հայաստանի-հավաքական, Մուրադ Մուսաև